Մատչելիության հղումներ

Լիտվան ավելացնում է բանակի թվաքանակը


Լիտվան մտադիր է իր զինված ուժերի թվաքանակը ընդամենը երկու տարում ավելացնել ավելի քան մեկ երրորդով՝ 37 հազարից հասցնելով 61 հազարի։ Այս մասին այսօր հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ 2028 թվականին արդեն երկրի զինված ուժերում ծառայող զինվորականների թվաքանակը կգերազանցի 60 հազարը։

«Նրանցից 31 հազարը կծառայի խաղաղ պայմաններում, ևս 30 հազար կկազմի ճգնաժամային իրավիճակներում հասանելի ընդհանուր պահեստազորի թվաքանակը»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։

Այժմ մերձբալթյան երկրի բանակի ընդհանուր թվաքանակը, ներառյալ պահեստազորը 37 հազար մարդ է կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG