Մատչելիության հղումներ

Լիտվայի Սեյմը քվեարկել է երկում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու օգտին

Տեսարան Լիտվայի Սեյմից, 23-ը ապրիլի 2026 թ.
Տեսարան Լիտվայի Սեյմից, 23-ը ապրիլի 2026 թ.

Լիտվայի խորհրդարանը ձայների 90 «կողմ», 13 «դեմ» և հինգ «ձեռնպահ» հարաբերակցությամբ քվեարկել է երկրում միջուկային զենքի և օտարերկրյա ռազմական բազաների տեղակայման սահմանադրական արգելքի վերացման օգտին, հայտնում է BNS-ը:

Առաջին ընթերցումից հետո Սեյմը պետք է ևս երկու անգամ քվեարկի փոփոխությունների օգտին՝ դրանց միջև երեք ամսվա ընդմիջումով։ Վերջնական քվեարկությունը, ըստ Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասի, տեղի կունենա 2027 թվականի հունվարի 12-ին։ Օրինագիծտ պետք է ստանա պատգամավորների երկու երրորդի կամ սահմանադրական մեծամասնության աջակցությունը (141 պատգամավորից առնվազն 94-ը)։

Լիտվան չպետք է ՆԱՏՕ-ի «թույլ օղակը լինի»

Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիուս Մոտուզասը հայտարարել է, որ Լիտվան չպետք է խոչընդոտներ ստեղծի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման համար և չպետք է լինի դաշինքի թույլ օղակը տարածաշրջանում:

«Լիտվան պետք է հստակ ցույց տա դաշնակիցներին և հակառակորդներին, որ կպաշտպանի իր անկախությունը բոլոր անհրաժեշտ միջոցներով: Մենք չենք կարող պակաս անվտանգ լինել, քան ՆԱՏՕ-ի մյուս երկրները», - ասել է նա:

Լիտվան, ինչպես ավելի վաղ նշել էր նախագահ Գիտանաս Նաուսեդան, իրականում ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որն ինքնուրույն իր համար սահմանել է միջուկային զենքի տեղակայման բացարձակ արգելք, որը որևէ բացառություն չի պարունակում։

Նա ընդգծել էր, որ Լիտվան մտադիր չէ մոտ ապագայում միջուկային զենք տեղակայել իր տարածքում, սակայն ընդծել էր, որ այս դրույթի վերացումը իշխանություններին թույլ կտա անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անվտանգության իրավիճակի փոփոխության դեպքում։

Լիտվան, ընդորում, կշարունակի մնալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ։ Նաև հողորդվում էր, որ Վիլնյուսը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ Լիտվայում ամերիկյան միջուկային զենքի հնարավոր տեղակայման վերաբերյալ։

Ռուսաստանը զգուշացնում է

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Interfax-ի հետ զրույցում մեկնաբանելուվ լուրերը, որ Լիտվան մտադիր է վերացնել Սահմանադրության 137-րդ հոդվածը, որն արգելում է միջուկային զենքի և օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը երկրում, ասել էր, որ եթե Լիտվայի տարածքում միջուկային զենք տեղակայվի՝ ուղղված Ռուսաստանի դեմ, ապա այդ երկիրը նույնպես կհայտնվի ռուսական միջուկային զենքի թիրախում:

«Սա կարելի էր կանխատեսել։ Սա շատ լուրջ սրացում և լարվածություն կլինի։ Ի վերջո, եթե դուք միջուկային զենք եք տեղակայում ձեր տարածքում, դա ուղղված է ինչ-որ մեկի դեմ»,- ասել էր նա:

«Ակնհայտ է, որ այս զենքն ուղղված չի լինի դեպի արևմուտք, այլ դեպի արևելք, այսինքն՝ մեզ վրա։ Եվ եթե այդ երկրի տարածքում մեզ վրա ուղղված միջուկային զենք լինի, ապա այդ երկրի տարածքը նույնպես կլինի մեր միջուկային զենքի նշանառության տակ», - հավելել էր Պեսկովը։


XS
SM
MD
LG