Մատչելիության հղումներ

Լիտվան կհայտնվի ՌԴ միջուկային զենքի թիրախում, եթե այնտեղ մեզ վրա ուղղված նման զենք լինի. Պեսկով

Դմիտրի Պեսկով, Կրեմլի խոսնակ, արխիվ
Դմիտրի Պեսկով, Կրեմլի խոսնակ, արխիվ

Եթե Լիտվայի տարածքում միջուկային զենք տեղակայվի՝ ուղղված Ռուսաստանի դեմ, ապա այդ երկիրը նույնպես կհայտնվի ռուսական միջուկային զենքի թիրախում, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Interfax-ը:

Կրեմլի խոսնակը պատասխանել է հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում իրողությանը, որ Լիտվայի իշխանությունները հաստատել են, որ պատրաստակամ են վերացնել Սահմանադրության 137-րդ հոդվածը, որն արգելում է միջուկային զենքի և օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը երկրի տարածքում:

«Սա կարելի էր կանխատեսել։ Սա շատ լուրջ սրացում և լարվածություն կլինի։ Ի վերջո, եթե դուք միջուկային զենք եք տեղակայում ձեր տարածքում, դա ուղղված է ինչ-որ մեկի դեմ», - ռուսական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է Պեսկովը։

«Ակնհայտ է, որ այս զենքը ուղղված չի լինի դեպի արևմուտք, այլ դեպի արևելք, այսինքն՝ մեզ վրա։ Եվ եթե այդ երկրի տարածքում մեզ վրա ուղղված միջուկային զենք լինի, ապա այդ երկրի տարածքը նույնպես կլինի մեր միջուկային զենքի նշանառության տակ», - հավելել է Պեսկովը։

Լիտվայի Սահմանադրությունում համապատասխան փոփոխության վերաբերյալ վերջնական քվեարկությունը նախատեսված է ձմռանը՝ 2027-ի սկզբին:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG