Մատչելիության հղումներ

Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր Կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում:

Ստեփանյանն այս պաշտոնում փոխարինում է Ահարոն Սահակյանին: Այդ պաշտոնը թափուր է ՔՊ-ական Սահակյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուց հետո:

Լիլիթ Ստեփանյանը 2018 թվականի Հուլիսից մինչև նոյեմբերը եղել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 2018-ի նոյեմբերից մինչև 2019 թվականի հունվարն էլ Ստեփանյանը նշանակվել Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար:

​
XS
SM
MD
LG