Մատչելիության հղումներ

Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան, արխիվ
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան, արխիվ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին պաշտոնից ազատելու հարցը։ Որոշման նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի շարքում։

Նախագծի համաձայն՝ Սահակյանը հրաժարական է տվել և պաշտոնից կազատվի հուլիսի 31-ից։

Պաշտոնից հեռանալու պատճառները չեն նշվում, սակայն Սահակյանը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավորական մանդատ ստացողների թվում է:

Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2021 թվականի մայիսից։ Մինչ այդ՝ 2016-ից մինչև 2021 թվականը, նա ղեկավարել է Գառնի համայնքը։

XS
SM
MD
LG