Մատչելիության հղումներ

Լեյբորիստները Սթարմերի անհապաղ հրաժարականն են պահանջում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ելույթ է ունենում երկրի խորհրդարանի ստորին պալատում (House of Commons)։ 2026թ. մարտի 4։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ելույթ է ունենում երկրի խորհրդարանի ստորին պալատում (House of Commons)։ 2026թ. մարտի 4։

Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության անդամները կոչ են անում իրենց կուսակից վարչապետ Քիր Սթարմերին հրաժարական ներկայացնել։

Պատճառը` կուսակցության՝ նախորդ շաբաթ տեղական ընտրություններում կրած ջախջախիչ պարտությունն էր։ Քիչ առաջ այդ պահանջներին է միացել և հրաժարական է ներկայացրել Սթարմերի կառավարության առաջին անդամը՝ կրոնի և համայնքների հարցերով նախարար Միատա Ֆանբուլեն։

«Ոչ բրիտանական հանրությունը, ոչ էլ ես անձամբ, չենք հավատում, որ դուք ի վիճակի եք առաջնորդել մեզ այն փոփոխությունների ուղով, որով խոստացել էիք»,- իր հրաժարականի նամակում գրել է նախարարը։

Սթարմերին անհապաղ հրաժարական ներկայացնելու պահանջով դիմել են նաև խորհրդարանի լեյբորիստական խմբակցության 70 անդամներ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը, սակայն, մերժել է հրաժարականի կոչերը՝ հայտարարելով, որ «շարունակելու է կառավարել երկիրը»։


XS
SM
MD
LG