Մատչելիության հղումներ

Լեհաստանն արգելել է Վրաստանի ութ պաշտոնյաների մուտքը


Վարշավա, Լեհաստան, արխիվ
Վարշավա, Լեհաստան, արխիվ

Լեհաստանն արգելել է Վրաստանի ութ պաշտոնյաների մուտքն իր երկիր՝ անցած աշնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի զանգվածային ցույցերը ճնշելու համար։ Արտգործնախարարությունն այդ մասին այսօր գրառում է արել X-ի իր էջում։

Ավելի վաղ՝ այս տարվա սկզբին, Եվրամիությունը որոշել էր դադարեցնել առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրեր ունեցող վրաց պաշտոնյաների համար՝ կրկին ընդդիմության ցույցերը ճնշելու, ժողովրդավարական արժեքներից նահանջելու համար։

Իշխող «Վրացական երազանքը», մինչդեռ, պնդում է, թե արևմտյան երկրները փորձում են Թբիլիսիին ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։

XS
SM
MD
LG