Մատչելիության հղումներ

Լավրովը երկուշաբթի օրը կայցելի Թեհրան

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Աբբաս Արաղչի, արխիվ
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Աբբաս Արաղչի, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց կկատարի Թեհրան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում՝ Իրանի շուրջ իրավիճակի և լարվածության նվազեցման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի շեշտադրմամբ:

Նշանակալի ուշադրություն է հատկացվելու բարձր մակարդակով շփումների արդյունքներով վերջերս ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը, երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերին, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:


​
XS
SM
MD
LG