Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Այս մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ նախարարների զրույցը կայացել է նախօրեին։ «Քննարկվել են ԱՄՆ և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման հետևանքով ծագած ճգնաժամի հաղթահարման ուղիները»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Այսօր էլ հաղորդվեց, որ ՌԴ ԱԳ նախարարը ժամանել է Պեկին. կքննարկվի իրավիճակը Մերձավոր Արևելքում: