Մատչելիության հղումներ

Կրակոցներ Վիրջինիայի համալսարանում, հարձակում Միչիգանի սինագոգի վրա

Միչիգան, ԱՄՆ
Միչիգան, ԱՄՆ

«Իսլամական պետության» համախոհը կրակ է բացել ԱՄՆ-ի Վիրջինիայի համալսարանի լսարանում՝ սպանելով մեկ մարդու և վիրավորելով ևս երկուսին: Նա այնուհետև սպանվել է: Ըստ ոստիկանության՝ կասկածյալը կրակ բացելուց առաջ արաբերեն բղավել է «Ալլահ Աքբար»՝ «Աստված մեծ է»:

Իսկ Միչիգանում լիբանանյան ծագմամբ ԱՄՆ քաղաքացին իր բեռնատարով բախվել է իրեն կից սինագոգին և նախակրթարանին և գնդակահարվել:

Ոստիկանությունից լրագրողներին հայտնել են, որ բոլոր 140 երեխաները բարեհաջող տարհանվել են նախադպրոցական հաստատությունից,

Հատուկ գործակալ Ջենիֆեր Ռունյանը սինագոգի վրա հարձակումն անվանել է «հրեական համայնքի դեմ ուղղված բռնության նպատակաուղղված գործողություն»:

Հարձակվողը մահացել է բախման ժամանակ:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում հաճախակի են դարձել հակասեմական միջադեպերը: Պաշտոնական տվյալներով՝ 2024 թվականի փետրվարից սկսած հակահրեական միջադեպերին բաժին է ընկնում կրոնական հողի վրա կատարված ավելի քան 5 հազար 300 հանցագործությունների գրեթե երկու երրորդը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Միչիգանում տեղի ունեցած հարձակումը սարսափելի է. «Ես ուզում եմ մեր սերը հայտնել Միչիգանի հրեական համայնքին և Դեթրոյթի բոլոր բնակիչներին հրեական սինագոգի վրա հարձակման կապակցությամբ, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան»:

XS
SM
MD
LG