Մատչելիության հղումներ

Կուբանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակումից հետո


Անօդաչու թռչող սարք Դոնեցկի մարզում՝ ուկրաինացի զինծառայողի ձեռքում, արխիվային լուսանկար
Անօդաչու թռչող սարք Դոնեցկի մարզում՝ ուկրաինացի զինծառայողի ձեռքում, արխիվային լուսանկար

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Կուբանի Սլավյանսկում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց հետո երկու ձեռնարկություններում հրդեհներ են բռնկվել։ Մեկ մարդ է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց:

Ուկրաինական Telegram մոնիթորինգի Exilenova+ և Supernova+ ալիքները հաղորդում են, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա: Քաղաքում է գտնվում տարածաշրջանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը՝ «Սլավյանսկ Էկոն», որը նախկինում հարձակման էր ենթարկվել ուկրաինական ուժերի կողմից։ 2024 թվականի ապրիլին՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, նավթավերամշակման գործարանը մասամբ դադարեցրել էր գործունեությունը:

Բացի այդ, Կուբանի Սլավյանսկում «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով» մասնավոր տներ են վնասվել, հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 26-ի գիշերը երեք շրջաններում և Ազովի ծովում ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք է խոցվել, որոնցից 34-ը՝ Կրասնոդարի երկրամասում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG