Մատչելիության հղումներ

Կոռումպացված համակարգերի արդյունքը 1988թ. դեկտեմբերի 7-ի Գյումրին է. Պապոյան


Կոռումպացված համակարգերի արդյունքը 1988թ. դեկտեմբերի 7-ի Գյումրին է, Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«1988թ. երկրաշարժի հետևանքով ինչո՞ւ է այդքան մարդ մահացել, չէ՞ որ այդ ուժգնությամբ երկրաշարժեր կամ մոտավորապես աշխարհի շատ երկրներում են եղել, իսկ ինչո՞ւ է այդքան մարդ մահացել, շատ պարզ պատճառով, երբ դու շենք կառուցելուց ցեմենտը, մետաղը գողանում ես, դրա պատասխանը տալիս է ժողովուրդը», - նշեց նախարարը:

Հարցին, թե ի՞նչ է իրենց իշխանությունն անում քաղաքում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, մասնավորապես տնակային ավանների խնդիրը, նախարարն արձագանքեց, որ իր ղեկավարած գերատեսչության զարգացման ծրագրերով միայն Գյումրիում մի քանի տասնյակ միլիոնի ներդրում է արվել: Ապա հավելեց, որ առաջիկա տարիներին ներդրումներ են անելու, առաջիկա 5 տարում մասնավորի հետ միասին հնարավոր է մինչև 100 միլիոն դոլարի ներդրում արվի հայրաքաղաքում:

Հարցին, թե տնակային թաղամասերում, որտեղ դեռևս 2 հազարից ավելի մարդ է ապրում, ինչպե՞ս է այս խնդիրը լուծվելու, պատասխանեց, որ այստեղ պետք է տարբերակել այն խմբին, ովքեր դեռևս տուն չեն ստացել, և նրանց, ովքեր ժամանակին ստացել են:

2022-ի տարեվերջին Կառավարությունը հայտարարեց, որ ծրագրում է մինչև 2027 թվականը 88-ի երկրաշարժի գոտին ազատել տնակներից։ «Ազատության» հարցին պատասխանելով, թե ստացվելո՞ւ է իրականացնել ադ ծրագիրը, կտեսնե՞նք, որ Գյումրին ազատված է տնակներից, Պապոյանը կրկին նշեց, որ այստեղ պետք է հասկանալ՝ այն մարդիկ, ովքեր տնակում են ապրում, ստացել են բնակարան, թե ոչ:

«Եթե կա մարդ, ով չի ստացել բնակարան, այդ մարդկանց կարող է խոսքը վերաբերել՝ իմ կարծիքով: Նրանք, ովքեր ստացել են բնակարան, արդեն, կներեք, այդպիսի խնդիր կա Կապանում, Մարտունիում... ՀՀ բոլոր վայրերում մարդիկ օրինակ՝ 88թ. ստացել են բնակարան ըստ իրենց բնակմակերեսի, աճել են այդ ընթացքում ու նոր բնակարան չեն ստացել: Եվ շատ լավ կլիներ, որ մենք բոլորին նույն աչքով նայեինք», - ասաց նա:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG