Մատչելիության հղումներ

Կոբախիձե․ «Կալասը չի ճանաչում մեր ինքնիշխանությունը»

Արխիվ
Արխիվ

«Եթե Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Վրաստանի կառավարության իշխանությունը երկրի տարածքի 20 տոկոսի հանդեպ, ապա Կայա Կալասը նույն մոտեցումն է ցուցաբերում մեր տարածքի 100 տոկոսի պարագայում»,- երկուշաբթի երեկոյան հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի վերջին հայտարարությունները։

Նախօրեին Բրյուսելում կայացած ԵՄ հավաքի մեկնարկին Կալասը հայտարարել էր. - «Վրաստանի կառավարության հետ մենք գործնականում որևէ կապ այլևս չունենք։ Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին»։

«Ծանր դեպք է, երբ ԵՄ գերագույն ներկայացուցիչը չի ճանաչում վրաց ժողովրդի կամքը և հանդես է գալիս ընդդեմ այդ կամքի»,- հակադարձել է Կոբախիձեն՝ պնդելով, թե «եվրոպական բյուրոկրատիան վերջնականապես հայտնվել է աբսուրդի ճիրաններում»։


XS
SM
MD
LG