Մատչելիության հղումներ

«Քննարկումներ են եղել և՛ Վարդան Ղուկասյանի, և՛ Նարեկ Կարապետյանի հետ». Գյումրիի փոխքաղաքապետը՝ մանդատից հրաժարվելու մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի 8-րդ համար, Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն այսօր հրավիրված ճեպազրույցում խոսելով պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, ասաց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ է ունեցել թե՛ Վարդան Ղուկասյանի և թե՛ «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանի հետ:

«Քննարկումներ ունեցել եմ և՛ Վարդան Ղուկասյանի, և՛ քաղաքական թիմի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ: Եվ վերջնական որոշումը միանշանակ իմն է եղել: Ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների ու Գյումրիի շահն է», - հայտարարեց Առաքելյանը:

Գյումրիի փոխքաղաքապետը հավելեց, որ իր որոշման պատճառը նաև քաղաքի կառավարման հարցում «հնարավոր կոլապսից խուսափելն է եղել»: Առաքելյանը աներոջ՝ Վարդան Ղուկասյանի բանտային կալաքը տնայինով փոխարինելը ու իշխանությունների հետ կուլիսային պայմանավորվածություններ ունենալը բացառեց:

Թեև Վարդան Ղուկասյանի խափանման միջոցն օրերս փոխվեց տնային կալանքի, բայց սահմանափակումների պայմաններում չի կարող վերադառնալ քաղաքապետի իր պարտականություններին: Անցած հոկտեմբերին Վարդան Ղուկասյանին կոռուպցիոն մեղադրանքով կալանավորելուց հետո Գյումրիի քաղաքապետի պարտականությունները փաստացի կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Առաքելյանը, ով նաև Ղուկասյանի փեսան է:

XS
SM
MD
LG