Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, հայտնում է Reuters-ը: Այսօր ավելի ուշ նա կհանդիպի նաև վարչապետ Լի Ցյանի հետ։
«Չինաստանը կարևոր դերակատար է համաշխարհային բեմում, և կենսական նշանակություն ունի, որ մենք կառուցենք ավելի զարգացած հարաբերություններ», - հանդիպման սկզբում Սթարմերը ասել է Սիին։
Չինաստանի նախագահը իր հերթին նշել է, որ Բրիտանիայի հետ հարաբերությունները անցել են «շրջադարձերով և խոչընդոտներով», որոնք չեն ծառայել որևէ երկրի շահերին, և որ Չինաստանը պատրաստ է զարգացնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն։
Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցն է Չինաստան 2018 թվականից ի վեր: