Մատչելիության հղումներ

Կիևը պնդում է՝ Ռուսաստանը դիտարկում է կարևոր օբյեկտներին հարվածելու հնարավորությունը


UKRAINE – Ukrainian President Volodymyr Zelenskyy. Kyiv, October 20, 2022
UKRAINE – Ukrainian President Volodymyr Zelenskyy. Kyiv, October 20, 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 18-ի երեկոյան տեսաուղերձում ռուսական կողմին մեղադրել է խաղաղության շուրջ ջանքերի փոխարեն հրթիռային հարվածները շարունակելու համար:

Զելենսկին ասել է, որ «եթե ռուսները լրջորեն ցանկանային վերջ տալ պատերազմին, նրանք կկենտրոնանային դիվանագիտության վրա, այլ ոչ թե հրթիռային հարվածների, էլեկտրաէներգիայի անջատումների և նույնիսկ ատոմակայանները վնասելու փորձերի վրա»:

Ըստ նրա՝ ուկրաինական հետախուզությունը պարզել է, որ Ռուսաստանը «հետախուզություն է իրականացրել» նման օբյեկտների նկատմամբ՝ պատրաստվելով նոր օդային հարվածների:

Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան շաբաթ օրը հայտարարել է, որ ապացույցներ կան, որ Ռուսաստանը դիտարկում է ատոմային էլեկտրակայանները սնուցող ենթակայաններին հարվածներ հասցնելու հնարավորությունը:

Ռուս պաշտոնյաները չեն մեկնաբանել այս հայտարարությունները:

XS
SM
MD
LG