Ուկրաինան կոչ է արել Բուլղարիայի նորանշանակ վարչապետ Ռումեն Ռադևին, որը կողմ է Մոսկվայի հետ երկխոսությանը, չխաթարել Եվրամիության աջակցությունը Կիևի կառավարությանը։
ԵՄ-ի նկատմամբ քննադատական դիրքորոշում ունեցող Ռադևի կուսակցությունը հաղթել է շաբաթավերջի խորհրդարանական ընտրություններում։ Կրեմլը ողջունել էր նար հաղթանակը, ինչը մտահոգություն է առաջացրել, որ Ռադևը կարող է փոխարինել Հունգարիայի հեռացող առաջնորդ Վիկտոր Օրբանին՝ որպես Ուկրաինային աջակցությունը խոչընդոտող հիմնական գործիչ։
Ռադևը դեմ է, որ Բուլղարիան զենք մատակարարի Ուկրաինային, սակայն նա նշել է, որ չի օգտագործի իր երկրի վետոյի իրավունք՝ ԵՄ որոշումներն արգելափակելու համար։
«Ինչ վերաբերում է Բուլղարիային, մենք ցանկանում ենք առաջնորդվել այն ենթադրությամբ, որ բարիդրացիական հարաբերությունների ուղին կպահպանվի»,- այսօր հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան: