Այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին, որի հետևանքով առնվազն երեք շրջաններում հրդեհներ են բռնկվել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսական կողմը մայրաքաղաքը թիրախավորել է բալիստիկ հրթիռներով։
Կլիչկոն նշել է, որ հրդեհ է բռնկվել կենտրոնական թաղամասի բազմահարկ բնակելի շենքի յոթերորդ և ութերորդ հարկերում:
Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին զգուշացրել էր, որ հաջորդ 48 ժամվա ընթացքում հավանական են ռուսական նոր հարձակումներ։