Մատչելիության հղումներ

Կիևում անօդաչուն հարձակվել է Գիտությունների ակադեմիայի և բժշկական կենտրոնի վրա. կան զոհեր, վիրավորներ

Ուկրաինա - Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին ռուսների անօդաչուի հարվածի հետևանքները, Կիև, 28-ը սեպտեմբերի, 2026թ.
Ուկրաինա - Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին ռուսների անօդաչուի հարվածի հետևանքները, Կիև, 28-ը սեպտեմբերի, 2026թ.

Այսօր Կիևում ռուսական զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել կենտրոնական Վլադիմիրսկայա փողոցում, որտեղ գտնվում է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի շենքը:

Շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Սազանովիչը հաղորդել է հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների մասին: Տեղում փրկարարներն են աշխատում, ժամանել է նաև Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:

«Սեպտեմբերի 28-ին Կիևում հակառակորդի գրոհի հետևանքով արդեն քաղաքի 19 բնակիչ է տուժել: Մասնավորապես՝ երեք երեխա: Մի կին զոհվել է: Վեց վիրավորներ, այդ թվում՝ երկու երեխաներ, հոսպիտալացվել են», - փոխանցել է Կլիչկոն:

Հարվածի հետևանքով Ակադեմիայի շենքի վերին հարկերում հրդեհ է բռնկվել, զոհվել են առնվազն երկու ակադեմիկոսներ, մի քանիսի հետ կապ չկա, կան վիրավորներ, ավելի ուշ հաղորդել է պետական լեզվի պաշտպանության հարցերով լիազորը:

Եվս մեկ հարված հասցվել է Շևչենկովսկի շրջանի վարչական շենքին, հարվածի տակ է ընկել «Դոբրոբուտ» բժշկական կենտրոնը, հաղորդում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը:


​
XS
SM
MD
LG