Կիևի մարզի վրա ռուսական գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, նրանցից մեկը՝ Ադրբեջանի քաղաքացի, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հարվածները գիշերն ու առավոտյան ընդգրկել են Ուկրաինայի մի շարք շրջաններ։ Խարկովում հարված է հասցվել բազմաբնակարան շենքի, Կիևում վնասվել են բնակելի շենքեր, կապի ենթակառուցվածքներ և բենզալցակայաններ։ Օդեսայի մարզում հարված է հասցվել Պալաուի դրոշով նավին։
Ուկրաինայի նախագահի տվյալներով՝ ամբողջ երկրում տասնյակ վիրավորներ կան։ Միայն Խարկովում վիրավորվել է 28 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։