Մատչելիության հղումներ

Խուդաթյան. «Գազպրոմ»-ը գազի թանկացման հարց չի բարձրացրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան, արխիվ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան, արխիվ

Այսօր Վերին Արտաշատում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը որպես իրավասու գերատեսչության ղեկավար պնդեց, որ գազի թանկացման հետ կապված իրենք որևէ տեղեկություն չունեն:

Խուդաթյանի հավաստմամբ՝ առհասարակ նման հարց չի բարձրացրել «Գազպրոմ»-ը, թե գազի գինը պետք է վերանայվի:

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե «Գազպրոմ»-ը գազի գնի վերաբերյալ դիմել է Հայաստանի կառավարությանը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG