Մատչելիության հղումներ

Խարկովում ռուսական հարվածներից զոհեր ու վիրավորներ կան

Լրացված
Ռուսական հարվածների հետևանքները Խարկովում, մայիսի 4,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները Խարկովում, մայիսի 4,2026թ.

Ռուսական զորքերը այսօր կեսօրին հարվածներ են հասցրել Խարկովի մարզի Մերեֆա քաղաքին։ Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ ռուսական հրթիռակոծության հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Սինեգուբովը հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տներ և բնակելի շենքեր:

«Անցած գիշեր և այսօր առավոտյան ռուսական կողմն ընդհանուր առմամբ 155 անօդաչու է արձակել Ուկրաինայի տարբեր շրջանների ուղղությամբ, դրանցից չեզոքացվել են 135-ը», - հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ այսօր հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է շենքին, հավելելով, որ զոհեր չկան։

XS
SM
MD
LG