Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում չէ, նա տեղափոխվել է անվտանգ վայր: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի պաշտոնյան:
Իսրայելը հայտարարել է, որ շաբաթ օրը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, որից հետո Թեհրանում և այլ քաղաքներում բազմաթիվ պայթյուններ են որոտացել:
Tasnim գործակալությունը հաղորդում է, որ Իրանը փակել է իր օդային տարածքը: