Ամերիկյան բանակը հարվածել է Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում գտնվող նավին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ:
ԱՄՆ հարավային հրամանատարությունը հայտարարել է, որ նավը ղեկավարել են «որոշակի ահաբեկչական կազմակերպություններ», որոնց չի հաջողվել նույնականացնել: Հրամանատարությունը զոհերին բնութագրել է թմրանյութով զբաղվող ահաբեկիչներ:
ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել:
Այլ մանրամասներ չեն նշվել: