Սպիտակ տունը չի դադարեցնում շփումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, քանի որ նա «Ռուսաստանի նախագահի հետ կապի հավելյալ մի ալիք է»։ Այդ մասին այսօր Վարշավայում ընթացող անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը Լուկաշենկոյին անգամ չէր էլ ընկալում որպես լեգիտիմ նախագահ։
«Անկեղծ ասած՝ մենք չգիտենք, թե ինչ է Լուկաշենկոն խոսում Պուտինի հետ, բայց հաստատ գիտենք, որ խոսում է», - հավելել է ամերիկացի բանագնացը։