Մատչելիության հղումներ

Կայացել է Հայաստանի և Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույցը


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին տոնում է հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, 4-ը հունիսի, 2024թ.
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին տոնում է հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, 4-ը հունիսի, 2024թ.

Տեղի է ունեցել Հայաստանի և Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նարենդրա Մոդիին խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով:

Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են 2019 թվականին Նյու Յորքում իրենց երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը:

Փաշինյանը և Մոդին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:

Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իր գործընկերոջը:

XS
SM
MD
LG