ԵՄ արտգործնախարարը Երևանից կմեկնի Բաքու։
«Մայիսի 5-ին գերագույն հանձնակատարը կմիանա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին, նույն օրը նա կմեկնի Ադրբեջան», հաղորդում է Եվրամիության առտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Կայա Կալասը Բաքվում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։