Մատչելիության հղումներ

«Կարծում եմ՝ շատ շուտով ավարտվելու է»․ Թրամփը՝ Իրանի հետ պատերազմի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, 6-ը օգոստոսի, 2026թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, 6-ը օգոստոսի, 2026թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք է հայտնել, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի՝ ավելացնելով, թե իրանական զինված ուժերը որոշ զինատեսակների առնչությամբ խնդիրների են բախվել, հայտնում է Reuters գործակալությունը։

«Կարծում եմ՝ շատ շուտով ավարտվելու է։ Չեմ կարծում, թե կարող են շատ երկար ձգել», - իր աշխատասենյակում ասել է Թրամփը։

Reuters-ը երեքշաբթի հաղորդել էր, որ ԱՄՆ բանակը Իրանի դեմ հինգամսյա պատերազմի ընթացքում սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարների զգալի մասը:

Այս թեմայով լրագրողի հարցին Թրամփն արձագանքել է. «Որոշակի տեսակի զինամթերք ունենք, որոնք շատ հզոր են, և որոնցից ունենք անսահմանափակ՝ փաստացի անսահմանափակ պաշար: Ունենք նաև այլ տեսակներ, որոնք մի փոքր ավելի սուղ են»:

Նրա խոսքով՝ ամերիկյան պաշտպանական արտադրության ընկերությունները արտադրական նոր գործարաններ են կառուցում, այդ թվում՝ Patriot և Tomahawk հրթիռների համար նախատեսված հաստատություններ:


XS
SM
MD
LG