Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդունեց 2027-ի պետբյուջեի նախագիծը. որ ոլորտում որքան են նախատեսում ծախսել

Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունն այսօր ընդունեց 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը. գործադիրը նախատեսում է հաջորդ տարի շուրջ 4.1 տրիլիոն դրամ ծախսել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 11 միլիարդ 120 միլիոն դոլար, այս տարվա համեմատ ծախսերը կմեծանան 12.24 տոկոսով, հաջորդ տարի պետական բյուջեի պակասուրդը շուրջ 1.29 միլիարդ դոլար կկազմի, այսինքն՝ ծախսերն իրականացնելու համար այդքան պարտք կվերցնի:

Որ ոլորտում որքան են նախատեսում ծախսել հաջորդ տարի.

Պաշտպանության նախարարությանը շուրջ 620 միլիարդ դրամ կտրամադրեն՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.7 միլիարդ դոլար, այս տարվա համեմատ պաշտպանական ծախսերը մեծանում են շուրջ 9.5 տոկոսով:

Առողջապահության նախարարությանը շուրջ 350 միլիարդ դրամ կտրամադրեն՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 960 միլիոն դոլար շուրջ 350 միլիարդ դոլար, առողջապահական ծասխերն ընդլայնվում են շուրջ 65 տոկոսով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շուրջ 1.1 տրիլիոն դրամ են նախատեսում հատկացնել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 3 միլիարդ դոլար՝ նախարարության բյուջեն ընդլայնվում է շուրջ 9.2 տոկոսով:

Ֆինանսների նախարարությանը շուրջ 447 միլիարդ դրամ եմ նախատեսում տրամադրել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 123 միլիարդ դոլար. այս գումարի հիմնական մասն ուղղել են պետական պարտքի սպասարկմանը՝ մարումներին ու տոկոսագումարների վճարումներին, նախարարության բյուջեն մեծանում է շուրջ 2 տոկոսով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը շուրջ 440 միլիարդ դրամ են նախատեսում տրամադրել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 120 միլիոն դոլար, նախարարության բյուջեն կընդլայնվի շուրջ 3.8 տոկոսով:

Տարածքային կառավարման նախարարությանը շուրջ 363 միլիարդ դրամ են նախատեսում հատկացնել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 995 միլիոն դոլար, նախարարության ծախսերն ընդլայնվում են շուրջ 11.6 տոկոսով:

Ներքին գործերի նախարարությանը շուրջ 145 միլիարդ դրամ են ծրագրում հատկացնել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 400 միլիոն դոլար, նախարարության բյուջեն ընդլայնվում է շուրջ 40.4 տոկոսով:

Էկոնոմիկայի նախարարությանը շուրջ 85 միլիարդ դրամ են նախատեսում տրամադրել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 230 միլիոն դոլար, նախարարության բյուջեն ընդլայնվում է շուրջ 12 տոկոսով:

2027 թվականի պետական բյուջեի նախագիծը կհաստատվի, երբ արժանանա նաև Ազգային ժողովի հավանությանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG