Մատչելիության հղումներ

Կաննի կինոփառատոնում Ֆարհադին, Ալմոդովարը և Զվյագինցևը կպայքարեն «Ոսկե արմավենու ճյուղի» համար

Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, իսպանացի Պեդրո Ալմոդովարը և ռուսաստանցի Անդրեյ Զվյագինցևը կլինեն այն 21 ռեժիսորների թվում, ովքեր հաջորդ ամիս Կաննի կինոփառատոնում կպայքարեն «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի համար։

Փառատոնի տնօրեն Տիերի Ֆրեմոքսը ներկայացրել է հիմնական մրցույթում ընդգրկված ֆիլմերի ցանկը, որի մեջ կա երեք ֆիլմ Ճապոնիայից և երեք՝ Իսպանիայից, իսկ հայտնի հոլիվուդյան ստուդիաներն այս տարի բացակայում են ֆրանսիական Ռիվիերայում։

Արտամրցությաին կարգով ցուցադրվելու են ֆուտբոլին նվիրված փաստագրական ֆիլմեր, ներառյալ լեգենդար ֆորվարդ Էրիկ Կանտոնայի և 1986-ի Անգլիա–Արգենտինա Մունդիալ խաղի մասին, որտեղ Մարադոնայի՝ ձեռքով գոլ խփելու կասկածելի դրվագին ակնարկ կա։

Անցած տարի պատվավոր այս մրցանակին արժանացավ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին՝ «Մի պարզ պատահար» ֆիլմի համար։

Այս տարի փառատոնը Ֆրանսիական Ռիվիերայում տեղի կունենա մայիսի 12-23-ը։

XS
SM
MD
LG