«Չինաստանն այսօր մեզ համար ավելի կանխատեսելի գործընկեր է, քան Միացյալ Նահանգները», - Պեկին կատարած այցի ընթացքում հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
«Եթե համեմատելու լինենք, ապա ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները իհարկե շատ ավելի խորը և բազմակողմանի են, քան Չինաստանի հետ կապերը։ Մյուս կողմից, սակայն, վերջին ամիսներին Չինաստանի հետ մեր հարաբերություններն անհամեմատ ավելի կանխատեսելի են», - նշել է կանադական կառավարության ղեկավարը։