Մատչելիության հղումներ

Կամչատկայում ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր 22 զոհերի մարմինները


Կամչատկայում ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր 22 զոհերի մարմինները, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մահացածները 19 զբոսաշրջիկներ են և անձնակազմի երեք անդամ։ Նրանց թվում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության ֆինանսական տնօրեն Արսենի Զամյատինը և նրա կինը։ Արձակուրդի ժամանակ նրանք թռչել են Կամչատկա։ Դիակները տեղափոխվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաք՝ նույնականացման համար։ Որոնողական աշխատանքներն ավարտված են։

«Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը կործանվել է օգոստոսի 31-ի առավոտյան։ Ըստ Baza տելեգրամյան ալիքի, ուղղաթիռը պետք է Վաչկաժեց հրաբխի մոտից վերցներ 19 հոգանոց զբոսաշրջիկների խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG