Մատչելիության հղումներ

Կալլասն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի գլխավորությամբ, հաղորդում է APA-ն:

Փոխանցվում է, որ հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Ալիևը «կարևորել է Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ նշելով Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային կապերի հաստատումը»,- հաղորդում է ադրբեջանական APA-ն:

Քննարկվել է ԵՄ-Ադրբեջան համագործակցության ապագան մի քանի հիմնական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, կապի, անվտանգության և առևտրի ոլորտներում: Ալիևն ընդգծել է, որ Եվրամիությունը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է և ընդգծել է Ադրբեջանի դերը որպես ԵՄ-ի հուսալի գործընկեր էներգետիկ անվտանգության առումով:


XS
SM
MD
LG