Չեչնիայի ղեկավարի որդուն՝ 18-ամյա Ադամ Կադիրովին շնորհվել է Կուրչալոյի շրջանի «պատվավոր քաղաքացի» կոչումը։
Չեչնիայի անվտանգության խորհուրդն է հայտարարել նոր պարգևի մասին, որի քարտուղարը Ադամ Կադիրովն է։ Հրապարակման մեջ նշվում է, որ նա «արժանապատվորեն աշխատում է հայրենի ժողովրդի բարօրության համար և նշանակալի ներդրում ունի» իր հոր նախաձեռնությունների իրականացման գործում, իսկ պատվավոր կոչման շնորհումը «արժանի ճանաչում է» Կուրչալոևի շրջանի բնակիչների հանդեպ ունեցած նրա ծառայությունների։ Թե հատկապես ինչ ծառայությունների մասին է խոսքը, չի հստակեցվում։
Հունիսի կեսերին Ադամ Կադիրովը երկրորդ անգամ ստացել է «Չեչնիայի հերոս» կոչումը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նրա հայրը։ Նա առաջին անգամ հերոսի կոչումը ստացել էր 2023 թվականին, երբ ընդամենը 15 տարեկան էր։