Մատչելիության հղումներ

Կադիրովի 18-ամյա որդուն երկրորդ անգամ շնորհվել է Չեչնիայի հերոսի կոչում

Չեչնիայի ղեկավարի որդին՝ 18-ամյա Ադամ Կադիրովը, երկրորդ անգամ արժանացել է Չեչնիայի հերոսի կոչման։

Նոր պարգևի մասին հայտնել է Չեչնիայի կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովը, որի խոսքով՝ Չեչնիայի ղեկավարի օգնական և հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովը պարգևատրվել է «պետության հանդեպ բացառիկ ծառայությունների», «ժողովրդին անձնվեր նվիրվածության», «հատուկ ռազմական գործողության» աջակցման, ինչպես նաև Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Դաուդովը պարգևատրումը բնութագրել է որպես «հայրենասիրության, պատասխանատվության և հայրենիքին նվիրվածության արժանի գնահատական»։

Նա նաև նշել է, որ Չեչնիայի ղեկավարի որդին «ամեն օր ապացուցում է հայրենիքին ծառայելու բարձր սկզբունքներին իր հավատարմությունը»։

Ադամ Կադիրովն արդեն իսկ կրում էր Չեչնիայի հերոսի կոչումը։ Այն նրան շնորհվել էր դեռևս 2023 թվականին, երբ նա ընդամենը 15 տարեկան էր։

Նույն պարգևին երկու անգամ արժանացել է նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ 2022 և 2025 թվականներին։

XS
SM
MD
LG