Մատչելիության հղումներ

Ջոն Բոլթոնը դատարանի առջև է կանգնել


ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը դատարանի առաջ է կանգնել գաղտնի տեղեկատվության հետ անփույթ վարվելու մեղադրանքով։

Ըստ մեղադրական եզրակացության, Բոլթոնը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել իր երկու մերձավորներին՝ իր հեղինակած գրքում օգտագործելու նպատակով. խոսքը այդ թվում հետախուզական ճեպազրույցների և բարձրաստիճան պաշտոնյաների ու օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումների վերաբերյալ նշումների մասին է:

«Ես անհամբեր սպասում եմ իմ օրինական վարքագիծը պաշտպանելու և [Թրամփի] իշխանության չարաշահումը բացահայտելու պայքարին», - երեկ հայտարարում էր Սպիտակ տան նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որ պաշտոնանկությունից հետո դարձել է ԱՄՆ գործող նախագահի կոշտ ընդդիմախոս:

Բոլթոնի պաշտպանական թիմը կտրականապես հերքում է մեղադրանքները և պնդում, որ նախկին ազդեցիկ պաշտոնյան անօրինական կերպով որևէ տեղեկատվություն չի փոխանցել կամ պահել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG