Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այցի շրջանակում Բայրամովը ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որն անցկացվելու է «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պահպանումը և միջազգային համակարգի ամրապնդումը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերի հիման վրա» թեմայով։
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ նախատեսված են նաև հանդիպումներ «ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»։ Նրանց շրջանակը, սակայն, չի հրապարակվել։