Մատչելիության հղումներ

Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան կայցելի փետրվարի 9-ին, այստեղից կմեկնի հաջորդ օրը:

Նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ:

Վենսի այցելության օրակարգը մինչև այս պահը հրապարակված չէ, հայտնի չէ, թե նա էլ ինչ հանդիպումներ է ունենալու:

AP-ն երեկ հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։

Վենսի այցի մասին առաջինը տեղեկացրել էր Սպիտակ տան ղեկավարը հունվարի 24-ին՝ ասելով, որ այցի նպատակն է առաջ մղել «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»:

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին», - նշել էր ԱՄՆ նախագահը:

XS
SM
MD
LG