Մատչելիության հղումներ

Ջերմուկի քաղաքապետը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ


Կառավարության այսօրվա որոշմամբ Կոլյա Միքաելյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ նրան այդ պաշտոնում փոխարինեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը:

Կառավարության նիստի ժամանակ Վահագն Արսենյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց. - «Կաշխատեմ հանուն պետության և Վայոց ձորի մարզի»:

Միքաելյանը մարզը ղեկավարում էր 2023-ի դեկտեմբերից, իսկ Արսենյանը 2021 թվականի դեկտեմբերին էր ընտրվել համայնքապետի պաշտոնում:

Արսենյանը «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG