Ջաբրաիլի շրջանում այսօր ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ հայտնված Մեհդիլի գյուղի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 40-ամյա Ռաշադ Մամեդովը։
Ըստ APA գործակալության, Մամեդովը ականազերծման գործողություններում ներգրավված մասնավոր ընկերություններից մեկի աշխատակից է։
«Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով Մամեդովը ոտքերի շրջանում թեթև վնասվածքներ է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում», - հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։