Մատչելիության հղումներ

Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ»

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, արխիվ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, արխիվ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը համատեղ հայտարարությամբ նախազգուշացրել են Եվրոպա «չվերահսկվող միգրացիայի» վտանգների մասին՝ կրկին կոչ անելով ԵՄ տարածքից դուրս ստեղծել այսպես կոչված «վերադարձի կենտրոններ», որտեղից մերժված ապաստան հայցողները կուղարկվեն իրենց հայրենի երկրներ։

«Ոչ ոք չի կարող հերքել, որ անօրինական ներգաղթը բացասական ազդեցություն է ունենում մեր հասարակությունների վրա՝ հանգեցնելով հանցավորության աճի, հանրային ծառայությունների վրա ճնշման մեծացման և հասարակության վստահության նվազման», - «Ինստագրամ»-ում գրել էր Ֆրեդերիկսենը։

Եվրամիության միակ երկու կին վարչապետերը պնդել են, որ պետք է կյանքի կոչել «ԵՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներում վերադարձի կենտրոնները»։

Իտալական առաջատար Corriere della Sera պարբերականն էր վերջերս գրել, թե «Իտալիան առաջարկում է ԵՄ տարածք ներթափանցած անօրինական ներգաղթյալներ ուղարկել երրորդ երկրներ, այդ թվում՝ Հայաստան»:

«Ազատությանը» արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ հայկական կողմին որևէ տեղեկություն հայտնի չէ Իտալիայի առաջարկով Հայաստանում ապօրինի ներգաղթյալների ճամբար ստեղծելու մասին։


XS
SM
MD
LG