Մատչելիության հղումներ

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին

Լիբանան, արխիվ
Լիբանան, արխիվ

Իսրայելի բանակը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային շրջաններին։

Այս մասին հայտարարել է Իսրայելի Զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ նշելով, որ հարվածներ ուղղված են եղել իրանամետ «Հեզբոլա» շարժման թիրախների խոցմանը։ Համաարաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության տեղեկություններով Իսրայելը հրետակոծել է Աշ-Շարքիա, Յահմար-աշ-Շաքիֆ և Բեյթ-աս-Սայադ քաղաքները։

«Հեզբոլայի» ներկայացուցիչները հայտարարել են Նաբաթիա քաղաքի մերձակայքում Hermes 450Z անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Իսրայելական կողմը ԱԹՍ կորուստը հաստատել է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է, որ Իսրայելը պետք է Լիբանանում իրականացնի միայն թիրախային ռազմական գործողություններ և խուսափի պատերազմի լիակատար վերսկսումից։


XS
SM
MD
LG