Իրանի զինված ուժերը, ըստ իրանական պետական լրատվամիջոցների, հայտարարել է, որ ի պաշտպանություն Լիբանանի՝ Իսրայելին հասցված հարվածները դադարեցվում են:
Սակայն, բանակը նշել է, որ «սիոնիստական ռեժիմը և նրա կողմնակիցները պետք է դասեր քաղեն» այդ հարձակումներից:
«Համապատասխանաբար, Զինված ուժերի գործողությունները հայտարարվում են դադարեցված», - ասվում է հայտարարությունում, որը տարածել են պետական լրատվամիջոցները:
Բանակը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ եթե Իսրայելը շարունակի ագրեսիաներ, այդ թվում՝ հարավային Լիբանանում, ապա կհետևեն «շատ ավելի դաժան և ջախջախիչ գործողություններ, քան նախկինում»։