Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքում մեքենային հասցված հարվածների հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ավագ հրամանատար Ռաեդ Սաեդը, ով Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումների կազմակերպիչներից մեկն էր։
Համատեղ հայտարարության մեջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել են, որ Սաեդը թիրախավորվել է ի պատասխան այսօր ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակման, որի ժամանակ պայթուցիկ սարքից երկու զինվոր էր վիրավորվել:
Առողջապահական մարմինների տվյալներով՝ Գազայի հատվածում մեքենայի վրա հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ առնվազն 25-ը։ ՀԱՄԱՍ-ի կամ բժիշկների կողմից հաստատում չի եղել, որ Սաեդը զոհվածների թվում է։