Իսրայելական բանակն այսօր հարձակում է իրականացրել Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող «Հեզբոլա» խմբավորման թիրախների վրա, Reuters-ի փոխանցմամբ՝ համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Լիբանանից հաղորդում են, որ ՑԱՀԱԼ-ը երկու հրթիռ է արձակել՝ թիրախավորելով Դահիյա թաղամասը։
Ըստ Նեթանյահուի և Կացի հայտարարության՝ հարձակումն իրականացվել է ի պատասխան «Հեզբոլա»-ի կողմից Իսրայելի տարածքի վրա կրակոցների։
Հայտարարությանը «Հեզբոլա»-ից չեն անդրադարձել, սակայն խմբավորումը հայտնել էր, որ հրթիռներ և ԱԹՍ-ներ էր արձակել Լիբանանի հարավում տեղակայված իսրայելական դիրքերի ուղղությամբ։
Նախորդ շաբաթ էլ էր Իսրայելը հարվածել Դահիյա թաղամասին, ինչը Իրան-Իսրայել փոխադարձ հարվածների առիթ էր դարձել։
Իսրայելը և «Հեզբոլան» պատերազմի մեջ են մարտի սկզբից, երբ Լիբանանում գործող խմբավորումը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ Իրանի դեմ սկսված պատերազմից ու Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։