Մատչելիության հղումներ

Իսրայելը 110 մլրդ դոլար կծախսի անկախ ռազմարդյունաբերության զարգացման համար


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը 110 միլիարդ դոլար կծախսի՝ անկախ զինատեսակների զարգացման վրա՝ այլ երկրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

«Մենք կշարունակենք ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր՝ միաժամանակ ինքնուրույն զինվելով», - ասել է Նեթանյահուն:

Նա նշել է՝ ձգտելու են, որ հնարավորինս շատ զենք արտադրվի Իսրայելում:

«Մեր նպատակն է Իսրայել պետության համար ստեղծել անկախ զենքի արդյունաբերություն և նվազեցնել կախվածությունը ցանկացած կողմից, ներառյալ դաշնակիցներից», -ընդգծել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG