Մատչելիության հղումներ

Իսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ ԱՄՆ աջակցությամբ մշակված ծրագրին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի համաձայնել ԱՄՆ-ի աջակցությամբ մշակված Գազայի վերաբերյալ ծրագրին՝ նույնիսկ երաշխիքներ ստանալուց հետո, որ իսրայելական զորքերը Գազայից դուրս կբերվեն միայն «Համաս»-ի զինաթափվելու դեպքում։

«Դա մեր նախագիծը չէ։ Մենք նրանց փոխանցել ենք մեր դիտողությունները», - երեկ երեկոյան սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։

Երկու ծայրահեղ աջակողմյան նախարարներ պահանջել են ծրագրի վերաբերյալ նոր քվեարկություն՝ հայտարարելով, որ այն չի արտացոլում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Իսրայելի անվտանգության կաբինետը, որի կազմում են նաև այդ երկու նախարարները, արդեն իսկ կողմ է քվեարկել առաջարկին։ Այն, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսում է Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։


XS
SM
MD
LG