Իսպանիայի հարավում՝ Ալմերիայում բռնկված անտառային հրդեհի հետևանքով 11 զոհ կա, 19 մարդ էլ անհետ կորած է, հայտնում է Անդալուսիայի արտակարգ իրավիճակների ղեկավար Անտոնիո Սանսը։
Սանսի խոսքով՝ հրդեհը չափազանց արագ է տարածվել Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս քաղաքի շրջակայքի անտառապատ տարածքում՝ հատկապես մեծ վնաս հասցնելով մոտակա Բեդար բնակավայրին։
Պաշտոնյայի խոսքով՝ իշխանությունները բնակիչներին հորդորել են մնալ իրենց տներում, և որ մահերը, կարծես, տեղի են ունեցել, երբ մարդիկ որոշել են փորձել տարհանվել իրենց մեքենաներով։
Վարչապետ Պեդրո Սանչեսն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթել՝ շուտափույթ ապաքինում։
Վերջին հրդեհը տեղի էր ունեցել այս շաբաթվա սկզբին. մոտ 10,000 մարդ տարհանվել էր Ֆրանսիայի հարավում տարածվող անտառային հրդեհի պատճառով: