Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից

Մոտ 10,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայի հարավում տարածվող անտառային հրդեհի պատճառով, որն արդեն այրել է մոտ 4,600 հեկտար տարածք։

Տարածաշրջանային երկաթուղու գործունեությունը խափանվել է, լեռնային երթուղով երթևեկող գնացքը դադարեցրել է աշխատանքը։

«Այս առավոտ պայմանները կրկին վատթարացել են», - նախազգուշացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը TF1 ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Եվրահանձնաժողովը հաղորդել է, որ այսօր ավելի ուշ Շվեդիայից և Կիպրոսից չորս ինքնաթիռ կմեկնեն տուժած շրջաններ՝ հրդեհաշիջմանն օգնելու համար։

Վերջին օրերին կրակի դեմ են պայքարում նաև Պորտուգալիայի և Իսպանիայի անտառներում, իրավիճակը մտահոգիչ էր հատկապես պորտուգալական Վուզելա քաղաքում, որը գտնվում է Պորտոյից մոտ 80 կիլոմետր հարավ-արևելք։ Այստեղ հրդեհը անցած օրերին մոտ 13,000 հեկտար տարածք է ոչնչացրել, այն տարվա ընթացքում եվրոպայում բռնկված ամենաուժգին անտառային հրդեհն է այս պահի դրությամբ։

XS
SM
MD
LG