Մատչելիության հղումներ

Իշխող կուսակցությունը հայտնում է, որ Թուրքիան միացել է ԱՄՆ-Իրան միջնորդական ջանքերին

Իրան-Իսրայել հակամարտություն, արխիվային լուսանկար
Իրան-Իսրայել հակամարտություն, արխիվային լուսանկար

Թուրքիան ներգրավված է Իրանի պատերազմի ավարտը միջնորդելու ջանքերում:

Այս մասին DPA-ի փոխանցմամբ, տեղեկացրել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Հարուն Արմագանը՝ ընգծելով շարունակվող շփումները թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հետ են:

Նա, այնուամենայնիվ, նախազգուշացրել է, որ հնարավոր ուղիղ բանակցությունների վայրը դեռ որոշված չէ:

Պակիստանցի պաշտոնյաները ևս հայտնել էին, որ իրենց երկիրը նույնպես միջնորդական դեր է խաղում այս հարցում։

Ավելի վաղ Իրանի ռազմական ղեկավարությունը, այդուհանդերձ, հերքել էր այն տեղեկությունները, թե Թեհրանը ներգրավված է բանակցություններում:

XS
SM
MD
LG